Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիվասը՝ 27-ին

Մայիս 27,2010 00:00

Նախօրեին Օսլոյում որոշվել են «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի առաջին 10 մասնակիցները: Ըստ «Արմինֆոյի», այդ պատվին արժանացել են Բոսիայի եւ Հերցեգովինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Ալբանիայի եւ Իսլանդիայի ներկայացուցիչները: Մայիսի 27-ին հանդիսատեսին սպասում է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը: Այդ օրը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքը կվիճարկեն նաեւ Լիտվայի, Իսրայելի, Դանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 29-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել