Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդերեսյանի բենեֆիսը

Մայիս 27,2010 00:00

\"\"Մայիսի 29-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայ բեմի առաջին տիկին, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի բենեֆիսը: Մարտի 19-ին դերասանուհին դարձավ 82 տարեկան, բայց մինչ այսօր շարունակում է հիացնել իր արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ ոչ միայն կախարդիչ խաղով, այլեւ կանացի հմայքով: Տիկին Վարդուհին այն բացառիկ արվեստագետներից է, որոնք չցանկացան լինել «պալատական» հովանու ներքո. նա իբրեւ քաղաքացի ու մարդ միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին:
Պատահական չէ, որ 2 տարի առաջ արվեստագետը հրաժարվեց նշել իր ծննդյան 80-ամյակը, հարցազրույցներից մեկում ասելով, թե չի ցանկանում խնջույք՝ ժանտախտի պահին. «Ի՞նչ հոբելյանի մասին է խոսքը, երբ երկրում նման իրադարձություններ են կատարվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել