Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՀԵՏ

Մայիս 27,2010 00:00

\"\"«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծում է, թե կարող է Մերձավոր Արեւելքը ժպիտներով նվաճել»,- «Ռեգնումի» մատուցմամբ, ասել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը՝ ամերիկյան «Wall Street Journal» պարբերականին տված հարցազրույցում: «Մեր ժամանակներում առաջնորդի գլխավոր պրոբլեմներից մեկը սեփական ժողովրդի մեջ տպավորություն ստեղծելն է: Լավագույն տարբերակը՝ ցույց տալն է, որ երկիրը իր ղեկավարությամբ ավելի հզոր է, քան կա իրականում: Դա գաղափարախոսության, հավակնությունների պայքար է: Դրանք պարզապես հավակնություններ են: Ահմադինեջադն էլ է ճիշտ այդպիսին: Եվ ինչի՞ է նա հասել: Իսկ Էրդողանն իր ոճով, ժպտալով հույս ունի հասնել իր նպատակներին: Հիմա այդպիսի առաջնորդներն ամենուր են»,- հայտարարել է Իսրայելի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել