Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՅԱՄԱՅԿԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Մայիս 27,2010 00:00

Յամայկայի մայրաքաղաքում քրեական խմբավորումների եւ ոստիկանական ուժերի միջեւ տեղի ունեցած զինված բախման արդյունքում, ըստ «Ֆրանս-պրեսի» զոհվել է 60 մարդ, որոնց զգալի մասը խաղաղ բնակիչներ են: Քինգստոնի շրջանի Տիվոլի Գարդենս անունը կրող խուլ թաղամասերից մեկում արդեն երրորդ օրն է, ինչ իսկական մարտական գործողություններ են ընթանում ոստիկանության եւ հայտնի նարկոբարոն Քրիստոֆեր Կոուկի կողմնակիցների միջեւ: Երկրի իշխանություններն ուզում են Կոուկին կալանավորել եւ փոխանցել ԱՄՆ-ին, բայց իրավապահ մարմիններին առայժմ չի հաջողվում նրան բռնել: ԱՄՆ-ում Կոուկին կասկածում են հանցավոր խմբավորման մի ողջ ցանց ձեւավորելու եւ վերջինիս կողմից 1980-ականներից սկսված «կոկաինի պատերազմների» ընթացքում տասնյակ սպանություններ իրականացնելու, նաեւ զենքի եւ թմրանյութի մաքսանենգության մեջ: Նյու Յորքում Կոուկի դեմ քրեական գործ է հարուցված, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Դեռ կիրակի օրը Յամայկայի մայրաքաղաքի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Տիվոլիում, հատուկ դրություն էր մտցվել: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նարկոմաֆիայի գրոհայինները հարձակում էին գործել ոստիկանության երեք բաժանմունքների վրա: Չորեքշաբթի օրվա դրությամբ ոստիկանությունը կալանավորել է 211 մարդու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել