Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բարաք Օբաման ամրացնում է Մեքսիկայի հետ սահմանը

Մայիս 27,2010 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը Մեքսիկայի հետ սահման է ուղարկելու Ազգային գվարդիայի 1200 զինվոր: Նախագահը մտադիր է նաեւ դիմել երկրի Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ սահմանների ամրապնդման համար պահանջվող $500 միլիոնի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրին: Օբամայի աշխատակազմի ներկայացուցչի ասելով, պահեստային զորքերը ժամանակավորապես են գործուղվել ԱՄՆ-ի հարավային սահմաններ:
Նախատեսվում է, որ զինվորականները սահմանին կիրականացնեն հետախուզական գործողություններ եւ իրավիճակի վերլուծություն, նաեւ կօգնեն նարկոթրաֆիքինգի դեմ պայքարին: Նրանք սահմանապահների հետ համատեղ կաշխատեն այնքան ժամանակ, մինչեւ ԱՄՆ-ի սահմանապահ-մաքսային ծառայությունը համալրվի վերապատրաստված աշխատողներով:
ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, թե այդ միջոցառումները բազմաստիճան են եւ նպատակ ունեն արդյունավետ պայքարել Մեքսիկայից ԱՄՆ ներթափանցող անօրինական ներգաղթի, նաեւ թմրանյութերի, փողի եւ զենքի փոխադրման դեմ: Իր հերթին ԱՄՆ-ում Մեքսիկայի պաշտոնական ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ սահմանին լրացուցիչ զորքերի տեղակայումը կօգնի կասեցնել Մեքսիկայից կեղտոտ փողերի եւ զենքի փոխադրումը՝ Միացյալ Նահանգներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել