Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իտալիան էլ է ձգում իր գոտին

Մայիս 27,2010 00:00

\"\"Եվրագոտու երկրներից Իտալիան վերջինն է, որի կառավարությունը հայտարարել է իր պետբյուջեն կրճատելու ուղղությամբ խիստ միջոցառումների ձեռնարկման մասին: Դրանց միջոցով երկրի կառավարությունը փորձում է 2011-2012թթ.-երին տնտեսել 24 մլրդ եվրո:
BBC-ի մատուցմամբ, Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած կառավարությունը առաջարկել է ծրագիր, որով նախատեսվում է երեք տարով սառեցնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Բացի այդ, մոտակա տարիներին բյուջետային կազմակերպություններից հեռացված հինգ աշխատակցի փոխարեն աշխատանքի է ընդունվելու միայն մեկ մարդ: Հայտարարված տնտեսումները կարող են առնչվել նաեւ իտալացիների կենսաթոշակներին եւ տեղական իշխանությունների կողմից նախատեսված ծախսային հոդվածներին: Արդեն հայտարարված կրճատումները կկազմեն Իտալիայի ՀՆԱ-ի 1,6 տոկոսը:
Բերլուսկոնիի կառավարությունը մտադիր է նաեւ ուժեղացնել ճնշումները հարկերից խուսափողների վրա: Կառավարությունը հույս ունի, որ այս միջոցառումների շնորհիվ 2012թ.-ին բյուջեի դեֆիցիտը, ներկայիս 5,3 տոկոսի փոխարեն, կիջնի միչեւ 3 տոկոս, ինչը համոզիչ փաստարկ կլինի ներդրողների համար առ այն, որ Իտալիան կարող է խուսափել հունական սցենարով զարգացումներից:
Հիշեցնենք, որ եվրագոտու 16 երկրներից տնտեսական ամենածանր վիճակում են հայտնվել Հունաստանը, Իսպանիան ու Իտալիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել