Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում արձագանքել սադրանքներին

Մայիս 27,2010 00:00

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե աշխարհը պետք է արձագանքի հարավկորեական ռազմական նավի խորտակմանը, որի պատասխանատվությունը, միջազգային հետաքննության արդյունքներով, կրում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը:
BBC-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը, հարավկորեական իշխանությունների հետ բանակցություններից հետո Քլինթոնը մարտի 26-ին «Չխոնան» ռազմանավի վրա կատարված հարձակումը, որի արդյունքում 46 ծովային էր զոհվել, անվանել է Փխենյանի կողմից իրականացված «անթույլատրելի սադրանք»՝ հավելելով, որ ԱՄՆ-ն քննարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը: «Մենք չեն կարող աչք փակել ագրեսիվության եւ սադրանքների վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ դիմելով հարավկորեացի լրագրողներին, շեշտելով նաեւ, թե ԱՄՆ-ն հարավկորեացիներին կպաշտպանի «այս դժվարին պահին եւ կպաշտպանի միշտ»: Հյուսիսային Կորեայի իշխանությունները, մինչդեռ, կտրականապես հերքում են իրենց առնչությունը ռազմանավի խորտակմանը, ավելին՝ սպառնում են, որ ԿԺԴՀ-ի դեմ որեւէ միջոցառման ձեռնարկման դեպքում իրենք պատասխան հարված կհասցնեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Սեուլ էր ժամանել ընդամենը մի քանի ժամով՝ Ասիա կատարած իր այցի ավարտին, որի ընթացքում նա իր գործընկերների հետ քննարկել էր տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին առնչվող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել