Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կայծակ եւ ժանտա՞խտ՝ Ոսկեպարում

Մայիս 27,2010 00:00

Մայիսի 24-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում կայծակը հարվածել է Վերան Գեւորգյանի տնամերձ հողամասում գտնվող էլեկտրական հենասյանը: Դրանից մեկ օր առաջ էլ կայծակը հարվածել է գյուղի տարածքում: Ընդ որում՝ կայծակի հարվածները մարդկանց համար  անսպասելի են եղել, այդ պահերին անձրեւ կամ ամպրոպ չի եղել: Ոսկեպարի բնակիչներն ասացին, որ կայծակի հարվածից գյուղի տներում բազմաթիվ հեռուստացույցներ եւ հեռախոսներ են  փչացել; Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանն ասաց, որ այս կապակցությամբ ոչ ոք գյուղապետարան չի  դիմել:
Ոսկեպարում մի քանի օր առաջ սատկել են Մարտիկ Գեւորգյանի 6 խոճկորները: Գյուղապետի խոսքերով՝ սատկած կենդանիներից վերցված փորձանմուշը  լաբորատոր ուսումնասիրության համար ուղարկվել է Երեւան: Դրանց արդյունքում կորոշվի՝ խոճկորները աֆրիկյան ժանտախտի՞ց են սատկել, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում տարածված աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից արդեն մի քանի հարյուր խոզ ու խոճկոր է սատկել կամ հարկադրաբար ոչնչացվել: Վարակը տարածվել է նաեւ Տավուշին հարեւան Լոռիում եւ Գեղարքունիքում: Աֆրիկյան ժանտախտի բռնկման եւ տարածման մասին «Առավոտը» գրում է այս տարվա մարտից: Վերջին անգամ՝ մայիսի 25-ին՝ «Ժանտախտ եւ բրուցելոզ՝ Գեղարքունիքում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել