Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ

Մայիս 27,2010 00:00

Վանաձորում շարունակվում է էկլեր թխվածքից զանգվածային թունավորման պատճառների հետաքննությունը:
Ապրիլի 13-19-ը Վանաձորի հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 30 քաղաքացի՝ սննդային թունավորման ախտանիշներով: Բոլոր թունավորվածները կերել էին «Մոնա-Մարի» ԲԲԸ հրուշակեղենի արտադրամասում արտադրված էկլեր: Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 277 հոդվածի առաջին մասով (սանիտարահամաճարակային նորմերի խախտում):
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ արտադրությունում մայիսի 17-ին նշանակված համալիր սանիտարահիգիենիկ փորձագիտության արդյունքները դեռ չեն ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել