Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 27,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացավ Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը մայիսի 26-ի համարում տպագրված «Ջուրը, փաստորեն, թանկացրին» հոդվածի առնչությամբ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, գրված էր. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 8-ից Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը 1խմ-ի համար սահմանվել է 195 դրամ, նախկին 181-ի փոխարեն: Որպեսզի 14 դրամով թանկացումը չանդրադառնա մայրաքաղաքի բնակիչների սպառողական զամբյուղի վրա՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ ս/թ մայիսի 7-ին Երեւանի ավագանին որոշեց սուբսիդավորել խմելու ջրի սակագինը: Երեւանի ավագանու «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների եւ գումար հատկացնելու մասին» որոշման համաձայն՝ Երեւանի 2010թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին կհատկացվի մինչեւ 340 մլն դրամ՝ 2010թ. հուլիսի 8-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը սպառողներին մատուցվող խմելու ջրի դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով։ Սուբսիդիան կտրամադրվի ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա փաստացի մատուցված ծառայությունների վերաբերյալ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության հիման վրա: Հարկ ենք համարում ընդգծել, որ սուբսիդավորումը միայն սոցիալապես անապահով խավերի վրա չէ, որ տարածվում է, ինչպես թյուրիմացաբար նշվել է հոդվածում: Այն սոցիալական կոնկրետ հասցեականություն չունի եւ, Երեւանի ավագանու որոշման համաձայն, անխտիր վերաբերում է մայրաքաղաքի բոլոր ջուր սպառողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել