Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ

Մայիս 27,2010 00:00

ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, որ ներկայումս ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը վտանգավոր է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «երեխայամտություն» է համարում, քանի որ Հայաստանը վաղուց է խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախության մասին, հետեւաբար վտանգով հղի պետք է լինի ցանկացած նման հայտարարություն: Կարծում է, որ Հայաստանի ինքնուրույն ճանաչումը որեւէ էական բան չի փոխելու, իսկ պատերազմի մասին Ադրբեջանը վաղուց է հոխորտում: «Մենք պետք է շատ ավելի լուրջ վերաբերվենք մեր ճակատագրին, քան երբեւէ որեւէ սերունդ վերաբերվել է հայ ժողովրդի ազգային ճակատագրին: Պետություն ունենք, որն իր դերը չի կատարում. դրա համար պիտի ազգային, ռազմավարական հստակ պատկերացումներով մարդիկ լինեն ղեկի մոտ: ԱՄԿ-ի անուն տալը նշանակում է երբեմն ԱՄԿ-ի երգերը երգել, փաստաթղթերը բացել-կարդալ. հետո ի՞նչ, որ իրենք չեն հեղինակել, ես եմ հեղինակել: ԱՄԿ-ի ժառանգությունը ոտնատակ արվեց, դրա համար կանգնեցինք կոտրած տաշտակի առջեւ: Ազգը հզոր է իր հզոր ներդրումներով, ոչ թե տարբեր տեսակի փայլատակումներով»,- ի հեճուկս իրենց ԱՄԿ-ի ժառանգորդ հայտարարող հանրապետականների՝ ասում է ԱՄԿ-ական Պարույր Հայրիկյանը: Նրան վրդովեցնում է նաեւ այնպիսի ստրատեգիական հարցի վերաբերյալ աշխարհընկալումը, ինչպիսին ՀՀ Անկախության օրն է. «Բոլորն ընդունում են, որ մայիսի 28-ը մեր անկախության օրն է, բայց շարունակում է կոչվել առաջին հանրապետության օր: Ուրեմն մենք ունեցել ենք ստից հանրապետություն, բայց անկախություն չե՞նք ունեցել: Անկախություն ունեցանք 1991-ի՞ն: Ուրեմն ճիշտ են ադրբեջանցիները, որ իրենք անկախություն են անցել, սերել են այդ տարածքներից, հայերն էլ ընդամենը 91-ին են անկախություն ստացել, իսկ մինչեւ այդ ադմինիստրատիվ միավոր էին «Սովետսկայա ռեսպուբլիկա» կամ «Արմյանսկայա գուբերնիա» անունով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել