Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԳՐԱՎ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Մայիս 27,2010 00:00

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրավերով ժամանել է Մոսկվա: Ինչպես փոխանցում է «Ռեգնումը», նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության, այլեւ տարածաշրջանում ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակի ու նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Աղբյուրը հիշեցնում է, որ սա այս տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի արդեն երկրորդ այցն է Ռուսաստան: Սաֆար Աբիեւի եւ Անատոլի Սերդյուկովի վերջին հանդիպումը  տեղի էր ունեցել մայիսի 11-ին, ՌԴ պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցի շրջանակներում: «Ռեգնումը» ուշագրավ է համարել նաեւ այն փաստը, որ Սերդյուկովի այցը Բաքու համընկել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Բրյուսել կատարած այցին, որտեղ հայ նախարարը մասնակցել էր ՆԱՏՕ-ի Աֆղանստանում տիրող իրավիճակին նվիրված քննարկումներին: Չնայած Ադրբեջանի՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցության հանգամանքին, Բաքվում անհրաժեշտ չէին համարել Բրյուսելում պաշտպանության նախարարի մակարդակով ներկայացված լինելը: Հիշեցնենք, որ այս անգամ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Մոսկվա համընկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել