Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՆԲԱՎԱՐԱՐ» ՍՏԱՑԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

Մայիս 27,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, արդեն 10 օր է, ինչ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ռազմական ոստիկանության մարզային պետերի եւ նրանց տեղակալների որակավորման ատեստացիա է անցկացվում: Մի քանի օր առաջ անցկացված ատեստացիայի արդյունքում «անբավարար» գնահատականի են արժանացել Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանն ու Կոտայքի մարզի ռազմական ոստիկանապետ Ռոմիկ Մկրտումյանը: Այս օրերին որակավորման ատեստացիա է անցկացվում Սյունիքի մարզում:
Մեր տեղեկություններով, երեկ արդեն զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Ժարիտ» մականունով Գրիշա Սարգսյանը՝ նույն ինքը, «Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահը: Տարբեր աղբյուրներ, սակայն,  այս փաստը տարբեր կերպ են մատուցում: Ըստ վարկածներից մեկի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Վլ. Գասպարյանը նրան հեռացրել է հենց որակավորումը չանցնելու, իսկ մյուս վարկածով՝ ՌՈ ոստիկանապետը նրան ստիպել է ազատման դիմում գրել՝ նկատի ունենալով «Չորրորդ իշխանություն» թերթ զանգելու եւ սպառնալիքներ տեղալու համար, ինչի կապակցությամբ նաեւ ծառայական քննություն է նշանակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել