Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՔՎԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»

Մայիս 27,2010 00:00

Ադրբեջանը կարգելի Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած օտարերկրյա քաղաքացիների մուտքը ադրբեջանական տարածք: Այդ մասին հաղորդում է ԸկԸ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովի հայտարարությունը: Ըստ նրա՝ «սեւ ցուցակում» են, մասնավորապես, ռուսական Պետդումայի հինգ պատգամավորներ՝ Իգոր Չեռնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշչենկոն եւ Կոնստանտին Զատուլինը: Այդ ցուցակում են հայտնվել նաեւ Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Ժոզե Արբոն եւ Սլովակիայից՝ պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն եւ այլ երկրների մի շարք դիտորդներ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, «սեւ ցուցակը» դեռ համալրվում է. նա չի հստակեցրել, թե երբ արգելքն ուժի մեջ կմտնի:
Դիտորդներն առայժմ չեն արձագանքել այս տեղեկությանը: Օտարերկրյա դիտորդներից ամենամեծաթիվը ռուսական դիտորդական պատվիրակությունն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել