Երեկ, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Սայաթ-Նովա 10 շենքում: Այն մարելու համար դեպքի վայր էին ժամանել հրշեջ եւ փրկարար ծառայության աշխատակիցները՝ 3 հրշեջ մեքենաներով: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե որն էր հրդեհի բռնկման պատճառը՝ դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել՝ պատճառաբանելով, թե՝ «ըսե՞նց կրակներ ա էղել ու մարվել»: