Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայիս 26,2010 00:00

Դեղամիջոցը հայտնաբերվել է

Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց՝ կոկաինից սուր թունավորման դեմ: Ամեն օր հազարավոր մարդիկ են գալիս թունավորման եւ անհապաղ թերապիայի բաժանմունք՝ կոկաինի գերդոզավորմամբ: Մինչդեռ գոյություն չունի ոչ մի հաստատված դեղամիջոց, որը արագ եւ արդյունավետ արգելակում է այդ թմրանյութի ազդեցությունը: Այս իրադրությունը բացատրվում է նրանով, որ կոկաինը տեղակայվում է օրգանիզմի տարբեր մասերում, եւ թույնի միաժամանակյա արգելակումը շատ դժվար է: Միչիգանի համալսարանի հետազոտողները, Կոլումբիայի եւ Կենտուկիի համալսարանի իրենց գործընկերների հետ համատեղ որոշել են կիրառել այլընտրանքային մոտեցում, որը կնպաստի արյան մեջ շրջանառվող կոկաինի մոլեկուլի վերացմանը: Նոր դեղամիջոցի հիմքում ընկած է կոկաինէսթերազի ֆերմենտը (CocE), որը ստացվել է Rhodococcus տեսակի մանրէից, որն ապրում է թփերի արմատների շուրջ: Այս ֆերմենտը ճեղքում է կոկաինը՝ հասցնելով այնպիսի պասիվ վիճակի, ինչպես դա անում է մարդկային բուտիռիլխոլինէսթերազա ֆերմենտը, սակայն հազար անգամ ավելի արագ: Այս կոկաինէսթերազայի թերությունն այն է, որ այն շատ անկայուն է մարդկային մարմնի ջերմաստիճանի պայմաններում: Հետազոտողներին մի շարք կենսաքիմիական մոդիֆիկացիաների ճանապարհով հաջողվել է փոխել այդ ֆերմենտն այնպես, որ այն 37 C-ի պայմաններում պահպանի իր արդյունավետությունը: Կրծողների վրա իրականացված փորձերի ժամանակ կոկաինէսթերազան վերացրել է կոկաինի թունավորման արդյունքները, ինչն էլ թույլ է տալիս այդ ֆերմենտը դիտարկել որպես պոտենցիալ դեղամիջոց կոկաինի գերդոզավորումից բուժվելու համար:

Ճառագայթներն արագացնում են

Տեսանելի լուսային ճառագայթները մեծացնում են սպերմատոզոիդների ակտիվությունը եւ բարենպաստ ազդեցություն ունեն լաբորատոր պայմաններում ձվաբջջի բեղմնավորման վրա: Հետազոտողներն ուսումնասիրել են լաբորատոր սպերմատոզոիդների շարժումները CASA կոչվող սարքի միջոցով (այն օգնում է իրականացնել սպերմատոզոիդների համակարգչային հետազոտություն): Նրանք պարզել են, որ 400-700 մմ երկարությամբ ալիքներով ճառագայթումը զգալիորեն մեծացնում է սպերմատոզոիդների շարժունակությունը: Լույսի ճառագայթները նպաստում են թթվածնային ակտիվ ձեւեր կոչվող մասնիկների ձեւավորմանը, այս փոքրիկ մոլեկուլները ներառում են թթվածնի իոններ եւ պերօքսիդներ: Դատելով հետազոտության արդյունքներից՝ կարելի է ասել, որ այս մասնիկները նպաստում են սպերմատոզոիդների շարժունակության մեծացմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել