Այն գիտնականները, ովքեր ուսումնասիրել են թանգարանում դրված մումիաները, հյուսվածքներում հայտնաբերել են ծանր հյուսվածքային ինվազիայի նախանշաններ՝ շիստոսոմոզ: Այն, որ անգամ բարձրաստիճան եգիպտացիները տառապել են այս հիվանդությամբ, վկայում է վերցված օրինակների 25%-ը: Մանչեսթերի համալսարանի կենսաբժշկական եգիպտաբանության կենտրոնի հետազոտողները փորձ են անում հետեւել հիվանդության զարգացմանը այն հիվանդների մոտ, ովքեր արդեն 5 հազար տարեկան են, եւ ստեղծել այդ ճիճվահարության առանձնահատկությունների ամբողջական պատկերը: Գիտնականները գտնում են՝ ջրամատակարարման ընդհանուր համակարգն է պատճառը, որ անգամ եգիպտական էլիտան է տառապել այս հիվանդությամբ: Այս հիվանդության ախտորոշումը հնարավոր է դարձել բժիշկ Պատրիցիա Ռուտենֆորդի շիստոսոմոզի հայտնաբերման նոր մեթոդի մշակման շնորհիվ: Նախնական մեթոդիկան մշակվել էր Մանչեսթերի թանգարանի 24 մումիաների հիման վրա: Այժմ գիտնականները որոշել են մոդիֆիկացնել այդ մեթոդը այլ հիվանդություններ ուսումնասիրելու համար՝ ներառյալ վիրուսային վարակները: Ներկայումս հայտնի են շիստոսոմոզի մի քանի տարատեսակներ, որոնք ունեն 4 տիպի հարուցիչներ եւ դրանք բոլորը անցնում են ջրով, քանի որ հենց այդ միջավայրում է ապրում ճիճուն: Սակայն շիստոսոմոզի առանձնահատկությունն այն է, որ դրա մեծ տեսակները մնում են ոչ թե աղիներում, այլ միզապարկում: Շիստոսոմոզները ձվադրում են, եւ ձվերը արյան շրջանառության միջոցով կարող են տարածվել ամբողջ օրգանիզմում: