Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի կենտրոնը»՝ Կողբում

Մայիս 26,2010 00:00

\"\"«Աշխարհի կենտրոն»: Նման հավակնոտ վերնագրով օտարալեզու գունավոր պաստառ կարելի է տեսնել Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի` սահմանամերձ Կողբի «Ավագի ձոր» թաղամասում, միջպետական ճանապարհի կողքին: Այստեղ «Առաքելություն մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը մանուկների եւ երիտասարդների համար ժամանցի եւ ակտիվ հանգստի կենտրոն է կառուցում: Այն հագեցած կլինի տարբեր խաղամիջոցներով, նաեւ բարձրաճաշակ եւ բարձրորակ ֆիլմերի ցուցադրումներ կլինեն: Նույն կազմակերպությունը Կողբի թիվ 2 մսուր-մանկապարտեզում կառուցում է «Արհեստի եւ արվեստի դպրոց»: Անգործության մատնված շենքը հիմնանորոգվում է, կառուցվում է երկրորդ հարկ: Այն երիտասարդներն ու աղջիկները, ովքեր դպրոցն ավարտելուց հետո հնարավորություն չեն ունեցել ուսանող դառնալու, այստեղ մասնագիտություն ձեռք կբերեն:

Առաջին հարկում կուսուցանվեն տարբեր արհեստներ` ձեռագործություն, փայտագործություն, ոսկերչություն, ճաշասեղանների դիզայն եւ այլն, երկրորդ հարկում էլ գեղարվեստ կուսուցանվի: «Առաքելություն մանկություն» կազմակերպության ղեկավար Ռաֆֆի Քամալյանի խոսքերով՝ «Արհեստի եւ արվեստի դպրոցը» կգործարկվի այս տարվա սեպտեմբերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել