Սենտ Լյուիս քաղաքում ավարտվեց շախմատի Ամերիկայի առաջնությունը, որտեղ ուժեղագույնների մրցապայքարին մասնակցում էր հայազգի երեք շախմատիստ: Նրանցից լավագույն արդյունքը՝ 5,0 միավոր, ցույց տվեց յոթերորդ հորիզոնականն զբաղեցրած գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը եւ վարպետ Լեւոն Ալթունյանը 3,5-ական միավորով, համապատասխանաբար, գրավեցին 18-րդ եւ 21-րդ տեղերը: