Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրոչը հիմա էլ նախընտրում է ԱՄՆ-ը

Մայիս 26,2010 00:00

Գերմիջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը հերթական պահանջն է ներկայացրել: Նա հիմա էլ առաջարկում է «Super Six»-ի շրջանակներում Արթուր Աբրահամի հետ կայանալիք մարտն անցկացնել Ամերիկայում: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները ընդհանուր հայտարարի չեն գալիս Անգլիայում կամ Գերմանիայում ռինգ մտնելու հարցում, որին որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվել էր Շվեդիան:

«Fightnews.ru»-ն տեղեկացնում է, որ Ֆրոչի վերջին առաջարկն անընդունելի է Աբրահամի թիմի համար, քանի որ երկու եվրոպացիների մենամարտն օվկիանոսից այն կողմում դժվար թե ամերիկացի մարզասերների շրջանում պահանջվող հետաքրքրության արժանանա:

«Ես ֆինանսական եւ իրավական պարտավորություններ ունեմ «Showtime»-ի հետ եւ չեմ կարող գործից դուրս գալ, եթե, իհարկե, չորոշեմ կարիերաս ավարտել: Դրա համար էլ մենամարտը պետք է կայանա չեզոք երկրում: Դա կարող է Ամերիկան լինել: Ես չեմ ցանկանում հանդես գալ Գերմանիայում, Շվեդիայում կամ Նոթինգհեմից արեւելք գտնվող մեկ այլ վայրում, քանի որ այնտեղ չեմ կարողանա միավորներով հաղթանակ տանել»,- լրատվամիջոցներին հայտարարել է Կարլ Ֆրոչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել