Աստրախանում ավարտվեց ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix» մրցաշարի վերջին՝ 6-րդ խաղարկությունը:
Հայաստանի միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ եւ 5,5 միավորով եզրափակեց ամփոփիչ մրցաշարային աղյուսակը: Իսկ միանձնյա հաղթող ճանաչվեց 8,0 միավոր վաստակած Պավել Էլյանովը (Ուկրաինա):
Այսպիսով, հավակնորդների մրցաշարին մասնակցելու երկրորդ ուղեգիրը «Grand Prix»-ի վերջնահաշվարկով բաժին հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը, մասնակցելով մրցաշարի երեք փուլերի, անհասանելի էր դարձել բոլոր մրցակիցների համար եւ ժամկետից շուտ նվաճել առաջին ուղեգիրը: