Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Մայիս 26,2010 00:00

Իրանի իշխանությունները $200 հազար գրավի դիմաց ազատ են արձակել կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային բազմաթիվ հեղինակավոր փառատոների մրցանակակիր, հայտնի ռեժիսոր Ջաֆար Պանահիին: Ավելի քան երկու ամիս կալանքի տակ գտնվող կինոռեժիսորը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով թույլատրել հանդիպել հարազատների եւ իր փաստաբանի հետ: Նա կալանավորվել էր, ըստ էության, իրանական ընդդիմությանը համակրելու մեղադրանքով:

Պանահին աշխարհում հայտնի էր դարձել իր «Օղակ», «Օֆսայդ», «Բոսորագույն ոսկի» ֆիլմերի շնորհիվ: Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Սպիտակ օդապարիկ», 1995թ.-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի երեք մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե տեսախցիկին»: 1997թ.-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը կինոռեժիսորին արժանացրել էր «Արվեստների ասպետի» կոչմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել