Մայիսի 25-ին անհայտ անձինք գնդակոծել են Բաղդադի հարավ-արեւմուտքում գտնվող ոսկեղենի շուկան: Արդյունքում 14 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը շուկայի տարածքում գործող խանութների աշխատակիցներ են: BBC-ի մատուցմամբ, Իրաքի ՆԳՆ-ում հաղորդել են, թե հարձակվողները եղել են մոտ 10 հոգի: Հրաձգությունը տեղի է ունեցել Բայա շրջանում տեղակայված մարդաշատ շուկայում, որը սովորաբար հսկվում է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ականատեսների ասելով, գրոհայինները շուկայի տարածք են մտել հինգ ավտոմեքենաներով եւ եղել են քաղաքացիական հագուստով, նրանց դեմքերը ծածկված են եղել արաբական գլխաշորերով: Հարձակվողները ոսկեղենի կրպակների վրա նախ՝ խուճապ առաջացնելու համար, պայթուցիկ սարքեր են նետել, հետո պայթեցրել են խանութներն ու դրանք թալանել՝ սպանելով այնտեղ մնացած աշխատողներին: Իրավապահների մատուցմամբ, հարձակման է ենթարկվել ընդհանուր առմամբ 11 խանութ:
Կողմնակի անձը Լեհաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարն է եղել