Օրերս «Դալգա» երիտասարդական շարժումը ադրբեջանական որոշ բուհերի դիմաց լայնամասշտաբ բողոքի ակցիա է կազմակերպել՝ «Ոչ կոռուպցիային» կարգախոսով: Այս մասին, ըստ panorama.am-ի, տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ միջոցառումն ուղղված է բուհերում առկա դրամահավաքությանը, որոնք հատկապես իրենց դրսեւորումն են ստանում ամառային քննաշրջանում: Երիտասարդների խոսքերով, այսօր մի շարք համալսարաններում ուսանողները ուսում ստանում են միայն կաշառքներ տալու միջոցով:
Կոռուպցիան Ադրբեջանի կրթական համակարգի ամենալուրջ խնդիրներից մեկն է եւ լուրջ ազդեցություն է թողնում այդ համակարգի վրա: Սակայն այս խնդիրն իշխանությունները չեն կարողանում կարգավորել, իսկ ուսանողների կողմից այս հարցերի բարձրացումը մեծ հակազդեցություն է առաջ բերում: