Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Մայիս 26,2010 00:00

Hetq.am-ի փոխանցմամբ, Ալավերդի քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը օրերս Լոռու մարզային դատախազությանը բողոք է ներկայացրել՝ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհար Թումանյանի վերաբերյալ: Բողոքում տնօրենը նշել է, որ ուսուցչուհին աշակերտի է ծեծել: Գոհար Թումանյանը այս տարվա ապրիլի 26-ին դասը խանգարելու համար 8-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Ղաբուզյանին դուրս էր հրավիրել դասասենյակից: Սակայն վերջինս, դեռ դասը չավարտված, բացել է դասարանի դուռը եւ կրկին խանգարել ուսուցչուհու աշխատանքը: Ուսուցչուհու նյարդերը տեղի են տվել, եւ նա բախվել է աշակերտի հետ:

Դպրոցի առօրյային տեղյակ մարդու համար միջադեպը սովորական եւ հաճախ հանդիպող երեւույթ է, գրում է Hetq.am-ը, սակայն աշակերտին ծեծի ենթարկելու համար դատախազին բողոք ներկայացրել են ոչ թե Ռոբերտ Ղաբուզյանի ծնողները, այլ՝ դպրոցի տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել