Բաղանիս գյուղի ծայրին, միջպետական ճանապարհին տեղադրված է արագության սահմանափակման նշան: Այդ հատվածում, ուր կառուցվող ոռոգման ջրագծի խողովակներ են թափված, արագությունը մինչեւ 40 կմ/ժամ սահմանափակող ճանապարհային նշանը գրեթե տեսանելի չէ վարորդներին, քանի որ կանաչ թփերը այն ծածկում են: Պատահական չէ, որ նշանի մոտ հաճախ կարելի է տեսնել պետավտոտեսչության կայանած մեքենան: Ամեն օր այս հատվածում մեծ թվով վարորդներ են հայտնվում սահմանված արագությունը գերազանցողի, այսինքն`տուգանվողի դերում: