Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահների դեմ բողոքը

Մայիս 26,2010 00:00

Պատասխանողը ՀՀ գլխավոր դատախազությունն է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:

Սակայն, ըստ Ռ. Սիմոնյանի, դատախազությունը խախտել է Քրդատօրի 175-192 հոդվածները ներառյալ, ինչը հիմք է տվել իրեն՝ հ/կ նախագահին, բողոքարկելու դատախազության գործողությունները: Այդ գործողությունները անցյալ տարի նույնպես ներկայացվել էին գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին:

Ռ. Սիմոնյանը վիճարկում էր ՀՀ նախկին եւ ներկա նախագահների լեգիտիմությունը եւ, ինչպես բողոքում է գրել. «որպես թուրքական գործակալների՝ պետության եւ ազգի դեմ կատարված հանցագործությունները՝ դավաճանությունները, Հայաստանի տարածքների վաճառքը, ցեղասպանությունները, 1915թ. Եղեռնի ճանաչման, 1988թ. գեոֆիզիկական զենքի փորձարկումը (Սպիտակի Նալբանդ գյուղում, 4 ատոմային պայթյունի միջոցով, որը խլեց հայ ազգի 350 000 կյանք…), արտագաղթի հարցերը»:

Գլխավոր դատախազությունը անցյալ տարի ընթացք չէր տվել Սիմոնյանի բողոքին, պատասխանելով, թե իբր բողոքը չի ներկայացվել դատախազություն: «Այս անգամ կոնկրետ բողոքն ուղղված էր ՀՀ գլխավոր դատախազությանը եւ դատախազությունը օրենքով սահմանված կարգը խախտեց, հրաժարվելով իր պարտականություններից՝ պարտակելով կատարված հանցագործությունները, որը հիմք է տալիս դատարանին (Քրդատօրի 290 հոդված) որոշում կայացնել անձի քրեադատավարական եւ սահմանադրական իրավունքների խախտումը վերացնելու եւ պարտավորեցնելով պատասխանողին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը ընթացք տալ բողոքին եւ հարուցել քրգործ»,- ասում է բողոքաբերը:

Դատարանը ոչ մի որոշում չի կայացրել, խախտել է պրոցեսուալ ժամկետները, օրենքները: Դատախազությունն էլ պարտավոր էր դատարանին ներկայացնել տվյալ գործին վերաբերող նյութերը: Եվ դատարանը, եւ դատախազությունը ոչ մի նյութ, ոչ մի փաստ չներկայացրին եւ չհերքեցին (մասնավորապես՝ մայիսի 13-ի միակ դատական նիստի ժամանակ) բողոքում ներկայացված հանցագործություններից որեւէ մեկի վերաբերյալ:

Դատական նիստն առանց որոշման հետաձգվել էր մինչեւ մայիսի 25-ը:

«Այս անօրինականությունները փաստում են, որ ոչ լեգիտիմ նախագահի պարագայում չկա եւ չի կարող գոյություն ունենալ ոչ օրինական կառավարություն, ոչ օրինական ԱԺ, ոչ օրինական դատախազություն եւ ոչ էլ օրինական դատարաններ: Ուստի ոչ մի վճիռ, որոշում, պայմանագիր օրինական չէ, առ ոչինչ է», դատական նիստից հետո ասաց Ռ. Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել