Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՀԱՇԻՎՆԵՐ՝ «ԿՈՆՎԵՐՍԻՑ»

Մայիս 26,2010 00:00

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ այս անգամ ֆինանսական շուկա ներդնելով նոր՝ առարկայազուրկ ոսկու հաշիվ: Ըստ բանկի մամուլի ծառայության՝ հասարակությանը քաջ հայտնի բանկային այլ հաշիվներին զուգընթաց՝ առարկայազուրկ ոսկու հաշիվը եւս բացվում է հաճախորդի հրահանգով: Տեղեկացնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշիվ է հանդիսանում առանց ձուլակտորների անհատական հատկանիշների ոսկու հաշվառումը: Հաշիվ բացելիս առարկայազուրկ ոսկու հաշվի ամբողջ ծավալով բանկը հաճախորդի հանձնարարությամբ ձեռք է բերում համապատասխան քանակությամբ ոսկի: Ընդ որում, հաշիվը մուտքագրվում է 999.9 հարգի ոսկու քանակի տվյալ օրվա գնին համարժեք ՀՀ դրամով: Առարկայազուրկ ոսկու հաշիվը եւս, բանկային այլ հաշիվների նման, հաճախորդը կարող է պարբերաբար համալրել, կատարել ոսկու անկանխիկ փոխանցումներ:

Բանկային այլ հաշիվների նման, յուրաքանչյուր պահի հաճախորդը հնարավորություն ունի փակելու առարկայազուրկ ոսկու հաշիվը: Ընդ որում, ի տարբերություն այլ հաշիվների՝ ոսկու հաշիվը փակելիս հաճախորդը կարող է ետ ստանալ ձեռք բերված ոսկու քանակին համարժեք գումարը՝ տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Հիշեցնենք, որ առարկայազուրկ ոսկու հաշվին զուգընթաց բանկում արդեն ներդրվել է նոր՝ առարկայազուրկ ոսկով «Ոսկե մանուկ» երկարաժամկետ կուտակային ավանդը, ինչպես նաեւ իրականացվում է ստանդարտացված ձուլակտորների վաճառք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել