Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 26,2010 00:00

Երեկ տեղեկացրել էինք, որ առավոտյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհին, Մաստարա գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել էին «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները:

ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ պարզվել են զոհերի եւ տուժածների ինքնությունները:

Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի ուղեւոր, Գյումրիի 51-ամյա բնակչուհի Վեներա Սահակյանը եւ «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ուղեւոր Արթուր Ղազարյանը տեղում մահացել են, իսկ «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, Գյումրիի 56-ամյա բնակիչ Վահան Սահակյանը, ուղեւորներ՝ 32-ամյա Մարիամ եւ 25-ամյա Տաթեւ Սահակյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:

«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ՝ 20-ամյա Նարեկ Թադեւոսյանը, 34-ամյա Ջանիկ Թորոսյանը, 22-ամյա Գեւորգ Օհանջանյանը եւ 21-ամյա Արծվիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը բնութագրվում է միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել