Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՈՒՆԱԿ ՉԷ

Մայիս 26,2010 00:00

«Նախքան լիագումար նիստում Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի ընդունումը՝ այդ կառույցի Արտաքին հարցերի հանձնաժողովը 2010 թվականի հունվարի 11-ին՝ զեկուցող Եվգենի Կիրիլովի հեղինակմամբ, պատրաստել է ադրբեջանանպաստ զեկույցի նախագիծ, որի դրույթները վերափոխվելով՝ առավել ադրբեջանամետ են դարձել Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ապրիլի 23-ին ընդունված փաստաթղթում: Սույն զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի գնահատականները եւ կոալիցիան ներկայացնող պատգամավորների ելույթները վկայում են, որ գործող իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին եւ հիմնավորապես զուրկ է դրանց վրա ազդելու ունակությունից»,- ասված է «Ժառանգություն» կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել