Կյանքից հեռացել է ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը:
Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ եւ մարզիչ, գյումրեցի 51-ամյա Աշոտ Մխիթարյանը:
Աշոտ Մխիթարյանը 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալ նվաճած: Նրա ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:
«Առավոտը» ցավակցում է հանգուցյալի ընտանիքին: