Սինգապուրում այս ամառ կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների թիվն ավելացավ եւս երկուսով:
Լեհաստանում անցկացված ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը (Արմավիր, 46 կգ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ, 85 կգ քաշային Վարոս Պետրոսյանը (Գյումրի) գրավեցին երկրորդ տեղեր եւ օլիմպիական ուղեգիր նվաճեցին: Մեր տղաներից երեւանցի Գեւորգ Համբարձումյանը (76 կգ քաշային կարգ) բավարարվեց երրորդ տեղով:
Այսպիսով, այսօրվա դրությամբ պատանիների օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք Հայաստանից ունեն երկուական ծանրորդ եւ ըմբիշ եւ մեկական սպորտային մարմնամարզիկ, ձյուդոիստ եւ հրաձիգ: