Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հոկեյի հավաքականը որակազրկվել է

Մայիս 25,2010 00:00

Հոկեյի միջազգային ֆեդերացիան Հայաստանի հավաքականին անորոշ ժամանակով որակազրկել է այն բանի համար, որ աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի նախնական հանդիպումներում թիմի կազմում հանդես են եկել երկակի՝ ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձինք: IIHF պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի ավելի ուշ, երբ միջադեպի քննությունը լիովին կավարտվի:
Հիշեցնենք, որ IIHF-ի 2009 թվականի վարկանիշային աղյուսակում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը զբաղեցնում է վերջին՝ 48-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել