Կաննում անցկացվող 63-րդ կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ կինոնկար է ճանաչվել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շան պատմությունը» ֆիլմը: Նրան հանձնել են «Փոքր արմավենու ոսկյա ճյուղ» մրցանակը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բարձրագույն մրցանակը՝ «Արմավենու ոսկյա ճյուղը» ստացել է թաիլանդացի ռեժիսոր Ապիչատպոնգ Վեռասետակուլը՝ իր «Քեռի Բունմին, որը կարող է հիշել իր նախորդ կյանքերը» ֆիլմի համար: Կինոնկարը հիմնված է հնագույն թայական ավանդույթի վրա, որը հաստատում է հոգիների՝ այլ մարմիններ տեղափոխման երեւույթի գոյությունը եւ կենդանիների մեջ տեսնում է սրբազան էակների: