Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

Մայիս 25,2010 00:00

Վրացական մասնավոր «Airzena-Georgian Airways» ավիաընկերությունը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից թույլտվություն է ստացել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չարտերային չվերթներ իրականացնելու համար։ Ավիաընկերության ինքնաթիռը արդեն երեկ ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։ Առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 54 ուղեւոր։ Հետադարձ չվերթի համար վաճառվել է 44 տոմս։ «Airzena»-ն մտադիր է իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի 12 չարտերային չվերթ՝ մայիսին, հունիսին եւ հուլիսի 1-ին։ Ինչպես հայտնում է tert.am-ը, տոմսերի արժեքը մեկ ուղղության համար մոտ $340 է, հետադարձով՝ մոտ $480։
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ չվերթների իրականացումը դադարեցվել էր 2006թ.՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների սրումից հետո, որոշ ժամանակ անց՝ 2008թ.-ին վերականգվել ու օգոստոսյան պատերազմի ժամանակ կրկին դադարեցվել էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել