Լրահոս
Օրվա լրահոսը

Ալժիրը ստիպված էր զենք գնել Ռուսաստանից

Մայիս 25,2010 00:00

Ալժիրի պաշտպանության նախարարությունը որոշել է 50 տոկոսով կրճատել ԱՄՆ-ից սպառազինություններ գնելու իր պատվերների ծավալը եւ համարժեք զենքեր գնել Ռուսաստանից: Նման որոշման պատճառ է դարձել դեռ 2007թ.-ից ԱՄՆ-ի կողմից Ալժիրին սպառազինություններ վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ձգձգումը: «ԱՄՆ-ից ժամանակակից տեսակի զենքերի մատակարարման հարցում տեղի ունեցող ձգձգումները հետաձգում էին Ալժիրի ՊՆ-ի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ սպառազինությունների նոր համակարգերի ձեռքբերումը»,- փոխանցում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ն՝ հավելելով, թե ձգձգումների պատճառը ԱՄՆ-ի կողմից այլ պետություններին բարձրտեխնոլոգիական սպառազինությունների վաճառքի հետ կապված խիստ չափանիշներն էին, նաեւ Իսրայելի կողմից գործադրվող ճնշումները:
Ալժիրի ՊՆ-ն վերանայում է նաեւ ամերիկյան «Ապաչ» տեսակի ուղղաթիռների էսկադրիլիայի ձեւավորման իր ծրագրերը: Դրանք եւս Ալժիրը մտադիր էր օգտագործել ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում: Նման ուղղաթիռի արժեքը, ի դեպ, գնահատվում է 55 մլն դոլար: Ալժիրը որոշում է ընդունել առաջիկայում ժամանակակից սպառազինություններ, այդ թվում՝ «Մի-28» տեսակի ռազմական ուղղաթիռներ գնել Ռուսաստանից, որոնք, ի դեպ, նույնիսկ արդիականացնելուց հետո էլ չորս անգամ էժան են, քան՝ ամերիկյան ուղղաթիռները:
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի աշխարհի հիմնախնդիրների հետազոտական ինստիտուտի տվյալներով, 2005-2009թթ. ՌԴ-ին բաժին է ընկնում սպառազինությունների շուկայի 24 տոկոսը՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ինը 30 տոկոս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել