Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ջրհեղեղ է

Մայիս 25,2010 00:00

Լեհաստանի հարավ-արեւմուտքում, Վարշավայից 100 կմ հեռավորությամբ, Օդեր գետի վրա կառուցված ամբարտակից տեղի ունեցած արտահոսքի արդյունքում ջրհեղեղ է սկսվել, որը խորտակել է մոտ 18 բնակավայր եւ 8 հազար հեկտար տարածք: Աղետի զոհ է դարձել 12 մարդ: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, մոտ չորս հազար տեղի բնակիչ տարհանվել է: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով, լեհական ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները ուղղաթիռներ եւ նավակներ են օգտագործել տուժած շրջաններից մարդկանց տարհանելու համար: Ընդսմին, ջրհեղեղի վտանգ է սպառնում նաեւ Վարշավային: Մայրաքաղաքում Վիսլա գետի ջրի մակարդակն արդեն իսկ մեկ մետրով գերազանցում է թույլատրելի սահմանը: Քաղաքի բնակիչները մտահոգություն ունեն, որ ջրհեղեղը կարող է տապալել գետի վրա կառուցված հողապատնեշը, որը նպատակ ունի պաշտպանել մայրաքաղաքը հնարավոր ջրհեղեղից: Հողապատնեշն ամրացնելու համար արդեն օգտագործվել է 1,5 հազար տոննա ավազ: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Վարշավայում փակվել է Վիսլա գետին հարող փողոցներից մեկը: Քաղաքապետարանի որոշմամբ, փակվել է նաեւ գետին հարող տարածքում գործող մոտ 120 դպրոց եւ մանկապարտեզ: Մայրաքաղաքի իշխանությունները քաղաքի շրջաններում, որոնք ջրհեղեղի վտանգի տակ են, մարդկանց տարհանման ծրագիր են մշակում: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստացել է օգնել տարերային աղետից բոլոր տուժածներին: Անհրաժեշտության դեպքում երկրի իշխանությունները մտադիր են ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով դիմել նաեւ միջազգային կազմակերպություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել