Հայաստանում ընդունված է բնության մեջ կենդանիներ վերացնելը, եւ նույն կենդանիներին տանը պահելը: Չկա մի օլիգարխ կամ քիչ թե շատ հարուստ անձնավորություն, որ չունենա մինի-գազանանոց:
«Առավոտի» տեղեկություններով, «Շանթ» TV-ի տնօրեն Արթուր Եզեկյանը երեկ իր արջին, որին երկար տարիներ պահում էր փակ տարածքում, հանձնել է Երեւանի կենդանաբանական այգի՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ու քաղաքապետարանի միջոցով: Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը հեռախոսազրույցում հաստատեց մեր ունեցած լուրը, հավելելով, որ այժմ արջի մասին փաստաթղթեր չունեն, գուցե այն 3-4 տարեկան է, մի քիչ էլ անկառավարելի: Ըստ Կենդանաբանական այգու տնօրենի, այժմ գազանը գտնվում է «կարանտինում»: