Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՐԿՈՎՑԻ» ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒ ԹԻՎ 181-Ը

Մայիս 25,2010 00:00

Օրերս Երեւանի թիվ 181 դպրոցը, ՀՀ-ի եւ Սփյուռքի կրթօջախների միջեւ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում, համագործակցության համաձայնագիր ստորագրեց Խարկովի Հենրիկ Ալթունյանի անվան կրթամշակութային կենտրոնի հետ: Թիվ 181 դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանը նշեց. «Հատկապես կարեւոր է Հայաստանից դուրս հայ դպրոց պահելու հարցը, հայ երեխաներին հայեցի կրթելն ու դաստիարակելը: Այդ հարցում մեծ դեր ունեն հայաստանյան դպրոցները»: Խարկովի կրթամշակութային կենտրոնի տնօրեն, Խարկովի եւ Սումիի մարզերի ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Մետաքսյա Ավագյանն էլ նկատեց. «Համագործակցությունը կլինի փոխշահավետ, քանի որ կնպաստի կրթական, մշակութային տեղեկատվության փոխանակմանը, մանկավարժների եւ աշակերտների փոխճանաչմանը, առցանց հաղորդակցությանը, հայագիտական դասընթացների մշակմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել