Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏ ԵՎ ԲՐՈՒՑԵԼՈԶ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

Մայիս 25,2010 00:00

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մայիսի 18-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բրուցելոզ հիվանդության 185 դեպք: 2-ը՝ Սեւանի, 8-ը՝ Վարդենիսի, 30-ը՝ Մարտունու տարածքներում: Հիվանդությունը առավել տարածված է եւ համաճարակի առավել խոցելի գոտիները Գավառի եւ Ճամբարակի տարածքներն են, որտեղ գրանցվել են համաճարակի համապատասխանաբար 71 եւ 74 դեպքեր: Անասնաբուժության պետական տեսչության մասնագետների հավաստմամբ, հիվանդ կենդանիների մեծ մասն արդեն ոչնչացվել է, իսկ մնացածը նախատեսվում է ոչնչացնել առաջիկա 3 օրերի ընթացքում: Մարզում նաեւ խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր են գրանցվել:
Հիշեցնենք, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակը սկսվեց Տավուշից, տարածվեց դեպի Լոռի («Առավոտ», 06.03.2010՝ «Հիմա էլ դասական ժանտախտ», 19.03.2010՝ «Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ», 23.03.2010՝ «Ժանտախտը չի նահանջում», 27.03.2010՝ «Ժանտախտը հասավ Լոռի», «Համաճարակը կա՞նգ է առել», 30.04.2010՝ «Ժանտախտը հասավ Իջեւան», 08.05.2010՝ «Ժանտախտը հասավ Դիլիջան»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել