Տավուշի մարզում «վերջին զանգը» շուքով է նշվել: Մարզկենտրոն Իջեւանում մայիսի 22-ին էլ շրջանավարտները շարունակում էին շատ բուռն տոնել դպրոցն ավարտելը: Ինչպես ողջ Հայաստանում, Իջեւանում էլ շրջանավարտները, մեքենաների շարասյուն կազմած, ավտոմեքենաներից դուրս կախված վիճակում շրջում էին մարզկենտրոնով: Մայիսի 22-ին, կեսօրից հետո քաղաքի երկրագիտական թանգարանի մոտ շրջանավարտների մեղքով երեք մեքենա բախվել է: Մեքենաներից մեկի սեփականատերը ոստիկան է: