Լրահոս
Օրվա լրահոսը

Անմրցակից հինգից հինգը ընտրվեց

Մայիս 25,2010 00:00

Մայիսի 4-ին «Գյուղապետի 9 թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մայիսի 23-ին Սյունիքի մարզի 7 գյուղերում գյուղապետ են ընտրելու:
Ընտրությունները կայացել են՝ յոթ գյուղերից 6-ում վերընտրվել են գործող գյուղապետերը: Ալվանք գյուղում վերընտրվել է հանրապետական Վարուժան Թումանյանը, Լեհվազում՝ հանրապետական Սասուն Զաքարյանը, Վարդանիձորում՝ հանրապետական Ալբերտ Բեկլարյանը, Նժդեհում՝ հանրապետական Գեղամ Օհանյանը, Տորոնիքում՝ հանրապետական Անահիտ Հակոբյանը, Նռնաձորում՝ անկուսակցական Մկրտիչ Մկրտչյանը:
Միայն Եղեգ եւ Տորոնիք գյուղերում էր գյուղապետի պաշտոնի համար պայքարում 2-ական թեկնածու, իսկ մնացած գյուղերում՝ գյուղապետի մեկ թեկնածու կար: Միայն Եղեգ գյուղում գործող գյուղապետն իր թեկնածությունը չէր առաջադրել: Այստեղ գյուղապետի թեկնածություն առաջադրած ԲՀԿ անդամ Վյաչեսլավ Մարկոսյանը 7 ձայնի առավելությամբ հաղթել է հանրապետական Սլավիկ Գրիգորյանին:
Ըստ թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ների՝ ընտրատեղամասերից դիմում-բողոքներ դեռեւս չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել