ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, մայիսի 21-ին Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել պատահար: «Արփա-Սեւան» ԲԲԸ-ին պատկանող «ՄԱԶ» մակնիշի 487 ՏԼ 67 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով 46-ամյա վարորդը` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Հրայր Հազեյանը տեղում զոհվել է: