Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 25,2010 00:00

Շաբաթ օրը «Փառապանծ մարտիկներ» կազմակերպության ղեկավար, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանը զանգահարել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրություն եւ սպառնալիքներ տեղացել: Լսափողին պատասխանել է թերթի փոխտնօրեն Մհեր Ղալեչյանը, որին Գրիշա Սարգսյանը հորդորել է «ՉԻ» լրագրող Թագուհի Թովմասյանին եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին զգուշացնել, որ ինքը պատրաստվում է պատժել նրանց: Սարգսյանն ասել է, որ Թովմասյանին եւ Շամշյանին «գլխից խփելու» է: Իսկ խմբագրությունը սպառնացել է «բամբիտ անել»: «ՉԻ»-ն, ինչպես լրագրող Թ. Թովմասյանն ասաց, Գ. Սարգսյանի այս սպառնալիքի  վերաբերյալ տեղեկությունը համարում է հաղորդագրություն՝ հանցագործության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել