«Հայփոստը» շուտով դառնալու է ժամանակակից, արդյունավետ եւ արդիական տեխնիկայով հագեցած փոստային օպերատոր, որը հնարավորություն կտա մատուցել առավել որակյալ փոստային եւ հարակից ծառայություններ: Երեկ «Հայփոստը» եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ» ԷսԷյ-ի հետ համագործակցության պայմանագիր են կնքել, որն ուղղված է «Հայփոստի» զարգացմանը: Ֆրանսիական «Լա Փոստ» ԷսԷյ-ի փորձագետների խումբը շուտով ժամանելու է Հայաստան՝ զարգացման ծրագիրը մշակելու: «Լա Փոստ» ԷսԷյ-ի աջակցությամբ «Հայփոստը» մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ: «Հայփոստը» դարձնելու են տարածաշրջանում առաջատար փոստային օպերատոր, որը փոստային ծառայություններ կմատուցի ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ այլ երկրների անհատներին եւ ընկերություններին, ովքեր ընտանեկան, սոցիալական եւ տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: