Այսօր լրանում է 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ կալանավորված եւ բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքների հիման վրա «զանգվածային անկարգությունների կազմակերպման» եւ «իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու» մեղադրանքով հինգ տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի ծննդյան 63-ամյակը: Հիշեցնենք, որ նա ՀՀՇ վարչության անդամ է, 2008թ. նախագահական ընտրություններում թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորի նախընտրական շտաբի պետն էր:
Աշոտ Մանուկյանի զինակիցներն ու ընկերները շնորհավորում են նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, եւ սպասում նրան ազատության մեջ: «Առավոտը» միանում է այդ շնորհավորանքներին: