Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ երկու տարվա ազատազրկման դատապարտեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանին (լուսանկարում): Այդ «ուսուցիչը», ըստ դատավճռի, անչափահաս սանուհիների նկատմամբ 1985-2008թթ. ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ էր կատարել: