Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Տալլինի «Կադրիորգ» ստադիոնում հյուրընկալվելով Էստոնիայի իրենց հասակակիցներին՝ 3:2 հաշվով հաղթանակ տարավ:
Սա մեր թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի սաները ութ հանդիպումներում իրենց հաշվարկում գրանցեցին 10 միավոր եւ հավասարվեցին երկու խաղ դեռ պակաս անցկացրած Թուրքիային: