Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնության ստադիոնները

Մայիս 22,2010 00:00

\"\"
«Սոքեր Սիթի»: Յոհաննեսբուրգ: Տեղավորում է 95 հազար հանդիսական, այստեղ է կայանալու նաեւ եզրափակիչ խաղը:

\"\"
«Ռոյալ Բաֆոկեն»: Ռյուստենբուրգ: 42 հազար նստելատեղ:

\"\"
«Լոֆտուս Վերսֆելդ»: Պրետորիա: 50 հազար նստելատեղ:

Հունիսի 11-ին Յոհաննեսբուրգի «Սոքեր Սիթի» ստադիոնում ՀԱՀ-Մեքսիկա հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության՝ որի պաշտոնական անունը «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ» է, եզրափակիչ փուլի մրցաշարը: 32 երկրների ուժեղագույն ազգային հավաքականներ մեկ ամիս կպայքարեն աշխարհի գավաթին տիրելու համար:
Սա ֆուտբոլային ամենամեծ միջազգային մրցումն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ (Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով մրցումներ չեն կազմակերպվել 1942 եւ 1946 թվականներին): Աշխարհի անդրանիկ առաջնությունը կայացել է 1930 թվականին՝ Ուրուգվայում եւ ներկայումս այնքան մեծ մասսայականություն են վայելում, որ երբեմն հանդիսականների քանակով գերազանցում են օլիմպիական խաղերին:
Անցկացված 18 աշխարհի առաջնությունների ընթացքում միայն յոթ երկրի է հաջողվել նվաճել չեմպիոնի կոչումը: Ամենից շատ՝ 5 անգամ, լավագույնի տիտղոսին տիրել է Բրազիլիան: Իտալիան աշխարհի քառակի չեմպիոն է, Գերմանիան՝ եռակի, Արգենտինան եւ Ուրուգվայը՝ կրկնակի: Մեկական անգամ պատվավոր գավաթը նվաճել են Անգլիան եւ Ֆրանսիան:
Ընդամենը երեք շաբաթ հետո Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ութ քաղաքների 10 ստադիոններ ֆուտբոլային հետաքրքիր ճակատամարտեր կծավալեն: Այդ ստադիոններից այսօր ներկայացնում ենք 5-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել