Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԻԱՆ ՀԵՏԵՎԵՑ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Մայիս 22,2010 00:00

Իսպանիայի կառավարությունը, հետեւելով Հունաստանին, ընդունել է տնտեսական խիստ միջոցների ձեռնարկման ծրագիր, որոնք նպատակ ունեն կրճատել երկրի բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի համեմատ ներկայիս 11 տոկոսի փոխարեն այն 2011-ին 6 տոկոսի հասցնելու համար: Նման քայլ անելուն Իսպանիային պարտադրել է Եվրամիությունը, որը հույս ունի այդկերպ կանխել Իսպանիայի՝ հունական սցենարով ընթանալու հեռանկարը: Հակաճգնաժամային միջոցառումների փաթեթով, որը գնահատվում է 15 մլրդ եվրո, Իսպանիայի կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն մտադիր է արդեն այս տարի կրճատել բյուջետային աշխատողների աշխատավարձը՝ միջին հաշվով 5 տոկոսի չափով, իսկ պետական հատվածի աշխատողների թիվը՝ 13 հազարով:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրներից ճգնաժամային վիճակում, բացի Հունաստանից, հայտնվել են Իսպանիան եւ Պորտուգալիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել